Կիրո Մանոյան. Պատերազմը կանխելու համար միջազգային հանրությունը պետք է սաստի Բաքվին

Կիրո Մանոյան. Պատերազմը կանխելու համար միջազգային հանրությունը պետք է սաստի Բաքվին

PanARMENIAN.Net - Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը փոքր է, սակայն, բացառված չէ, որ հրադադարի խախտումները կարող են վերաճել ավելի ծավալուն գործողությունների: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները պատերազմի վերսկսման դեպքում»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թույլ չտա, որ պատերազմական գործողությունները վերսկսվեն: «Պատերազմը կանխելու համար միջազգային հանրությունը պետք է սաստի Բաքվին»,-ասել է Մանոյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---