ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է Սումգայիթի և Բաքվի ջարդերը որպես Ցեղասպանություն, իսկ Հայաստանի խորհրդարանը դա չի արել

ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է Սումգայիթի և Բաքվի ջարդերը որպես Ցեղասպանություն, իսկ Հայաստանի խորհրդարանը դա չի արել

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է Ադրբեջանում 1988-1994թթ. հայկական կոտորածները որակավորի որպես Ցեղասպանություն: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով, պաշտոնական մակարդակում ճանաչումն անհրաժեշտ է այն մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար, որոնք մասնակցել են այդ դեպքերին, ինչպես նաև Ադրբեջանի հայ փախստականներին որոշակի կարգավիճակ տալու համար: Նա նշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցի հայ փախստականների ինչպես բարոյական, այնպես էլ նյութական կորուստները: Լարիսա Ալավերդյանը նշել է, որ պետք է լուծվի այն հարցը, թե որտեղ պետք է ապրեն փախստականները, ինչպես նաև այն, որ ԼՂՀ-ին պետք է վերադարձվեն Շահումյանի շրջանը, Մարտունաշեն և Գետաշեն գյուղերը: Պատգամավորը հիշեցրել է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է Սումգայիթի և Բաքվի կոտորածները որպես Ցեղասպանություն, սակայն Հայաստանի խորհրդարանը մինչև հիմա դա չի արել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---