ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կմեկնի Հնդկաստան, ապա` Արաբական Միացյալ Էմիրություններ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կմեկնի Հնդկաստան, ապա` Արաբական Միացյալ Էմիրություններ

PanARMENIAN.Net - Հնդկաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Շիվ Շանկար Մենոնի ևԱրաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիֆ Սուլթան Ալ Սարիանիի հրավերով մարտի 1-8-ը աշխատանքային այցով Հնդկաստան, ապա` Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը կհանդիպի Հնդկաստանի փոխնախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի, արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի պետական նախարարների, Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտի ղեկավարության և այլ պաշտոնյաների հետ:

Արաբական Միացյալ Էմիրություններում Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Աբու Դաբիի գործադիր խորհրդի ղեկավար, թագաժառանգ Մուհամմադ բեն Զաիդ Ալ Նահայանի, Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիֆ Սուլթան Ալ Սարիանիի, արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ Կասիմի ևբարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---