Տիգրան Բալայան. Ադրբեջանի պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից 4 մարտի 2011 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում` դիպուկահարի կրակոցով սպանելով ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորի: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի պաշտպանության բանակի զինվորի մահը: «Մարտի 5-ին ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ և ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու և իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին` փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ: Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |