Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մադրիդյան առաջարկները երկրորդ պլան են մղվել, վստահ է Սերգեյ Մինասյանը

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մադրիդյան առաջարկները երկրորդ պլան են մղվել, վստահ է Սերգեյ Մինասյանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան առաջարկները ետին պլան են մղվել: Ներկա դրությամբ ղարաբաղյան գործընթացի առաջին պլանում հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Կովկասի Ինստիտուտի գիտահետազոտական բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

«Այժմ Մադրիդյան սկզբունքները երկրորդական նշանակություն ունեն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնություն կա: Ե'վ Մոսկվան, և' Վաշինգտոնը, և' Փարիզը հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում չպետք է ռազմական գործողություններ սկսվեն: Այդ հարցում ընդհանուր համաձայնություն կա»,- ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---