Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովումն է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի կողմից արդեն իսկ կյանքի կոչված ինքնորոշման իրավունքի խաղաղ ապահովումն է: Այդ մասին Երևանում Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսւոմ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ լուծում ունենա և լուծվի բանակցությունների միջոցով, անկախ նրանից, թե որքան դժվար կլինեն այդ բանակցությունները»,-ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ինքը ներկայացրել է Շվեյցարիայի նախագահին Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները: «Ուզում եմ հավատալ, որ Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանը հետևողական կլինի և նրա գործն ու խոսքը կհամապատասխանեն իրար»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---