Կարինե Հակոբյան. Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլով փորձում էր արթնացնել հայ հասարակությանը31 մարտի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր նպատակը հասարակությանն արթնացնելն էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: Նա հերքեց բոլոր լուրերն այն մասին, որ դա արվել է կուսակցության վարկանիշը բարձրացնելու նպատակով կամ իշխանությունների հետ բանակցություններ սկսելու համար: Նա նշել է նաև, որ եթե Հովհաննիսյանը շարունակեր հացադուլը ևս մի քանի օր, ապա նրան կայցելեր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է բողոքի նոր ակցիային, որը մտավորականության մի շարք ներկայացուցիչներ ցանկանում են անցկացնել Ազատության հրապարակում, Հակոբյանն ասել է, որ դա կլինի խորհրդանշական մի ակցիա, որի նպատակն է ցույց տալ, որ հասարակությունը պետք է միավորվի: «Այս ակցիայի գլխավոր նպատակն է ցույց տալ Հայաստանի իշխանություններին, որ երկրում հասարակություն կա: «Ժառանգությունը» կպայքարի իր ընտրողների ձայների համար, մանդատների առկա քանակը կուսակցության համար անընդունելի է, քանի որ նա ցանկանում է իրականացնել իր ծրագրերը»,-ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ եթե կուսակցությունը քիչ մանդատներ ունի, ավելի լավ է ընդհանրապես չմտնի Ազգային ժողով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |