Ստեփան Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն այն լակմուսի թուղթն էր, որը ցույց տվեց թե ով ով է31 մարտի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը քաղաքական բողոքի ակցիա էր, ոչ թե եկեղեցական ծես: Այդ մասին Երևանում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Այդ քայլի բոլոր հետևանքները մենք կզգանք ժամանակի հետ»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մամուլում Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչած արտահայտություններին, ապա, ըստ Ստեփան Սաֆարյանի, «հացադուլը այն լակմուսի թուղթն էր, որ ցույց տվեց թե ով ով է»: Իր հերթին ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ հացադուլն ակցիա էր հասարակության ուշադրությունն իր վրա սևեռելու համար: Առաջադրված նպատակը որոշակիորեն լուծվեց` հասարկության ուշադրությունը սևեռվեց: Նա հավելել է, որ իշխանություններն իրազեկ են Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրած խնդիրներին: Ալեքսանյանը նշել է, որ Հովհաննիսյանի ընտրած պայքարի ձևն իր համար ընդունելի է, սակայն, անհասկանալի, քանի որ Հովհաննիսյանը հնարավորություն ուներ օգտագործելու խորհրդարանի ամբիոնը: Նա հավելել է, որ հացադուլի, որպես կանոն, դիմում են հիասթափված մարդիկ, որոնց համար դա ծայրահեղ քայլ է: Նա ընդգծել է, որ մեծ հարգանքով է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել |