Մարտի 1-ի դեպքերի բացահայտման համար կարևոր մի շարք տեսագրություններ ջնջվե՞լ են

Մարտի 1-ի դեպքերի բացահայտման համար կարևոր մի շարք տեսագրություններ ջնջվե՞լ են

PanARMENIAN.Net - ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի Հայաստան կատարած այցի արդյունքներով կազմված զեկույցում, «Չորրորդ ինքնիշխանության» փոխանցմամբ, շատ ուշագրավ դրույթներ կան: 67-րդ կետի համաձայն պարզվում է, որ Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանձնակատարին արտահայտել է իր անբավարարվածությունը այն կապակցությամբ, որ ոստիկանությունը չի համագործակցել իր հանձնաժողովի հետ, ինչը ամբողջությամբ չի ներառվել իր զեկույցում: Նիկոյանը, ըստ Համմարբերգի զեկույցի, նաև նշել է, որ ոստիկանությունը լրագրողներից և քաղաքացիներից կոնֆիսկացրել և ջնջել է մարտի 1-ի հետ կապված մի քանի տեսանյութեր, որոնք կարող էին վճռական նշանակություն ունենալ դեպքերի բացահայտման համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---