Արտահերթ ընտրությունները երկրում առկա խնդիրները լուծելու միակ միջոցն է, վստահ է Դավիթ Շահնազարյանը 2 հունիսի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները երկրում առկա խնդիրները լուծելու միակ միջոցն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են և մոտ ժամանակներս տեղի կունենան»,- նշել է նա: Նրա խոսքով, դա բխում է ժողովրդի և պետության, և անգամ իշխանությունների շահերից: Շահնազարյանը վստահ է, որ երկիրը պարտավոր է ՀԱԿ-ին առկա կայուն իրադրության համար, և դրա օժանդակման համար արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ: Շահնազարյանը նշել է, որ իշխանություններն այժմ շատ ծանր դրության մեջ են և պետք է լուրջ քայլերի դիմեն, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, սակայն դրան խանգարում են խորը քաղաքական ճգնաժամն ու ծանր սոցիալ-տնտեսական իրադրությունը: «Նման պայմաններում լուրջ քայլերի գնալն արկածախնդրություն կլինի»,- հայտնել է Շահնազարյանը` ընդգծելով, որ արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |