Քերոլայն Քոքսը մտադիր է էլ ավելի ամրապնդել հայ-բրիտանական հարաբերությունները 22 հուլիսի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` արտգործնախարարը բարձր գնահատեց Քերոլայն Քոքսի Հայաստանին եւ Արցախին մշտապես ցուցաբերվող աջակցությունը եւ նշեց որ բարոնուհու գործունեությունը գնահատվում է հայ ժողովրդի կողմից: Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշեց, որ, մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է տածել Հայաստանի նկատմամբ, եւ վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն՝ ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների առավել ամրապնդման: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-բրիտանական հարաբերությունների ներկա փուլին եւ հեռանկարներին: Այդ համատեքստում բարոնուհի Կոքսը կարեւորեց նախարար Նալբանդյանի` անցյալ շաբաթ Լոնդոն կատարած այցելությունը. հանդիպումը ՄԹ արտգործնախարար Ուիլյամ Հեյգի եւ Եվրոպայի հարցերով նախարար Դեվիդ Լիդինգտոնի հետ, ելույթը Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնում՝ նշելով, որ դա լավ հնարավորություն էր բրիտանացի փորձագետների համար՝ առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |