Լևոն Շիրինյան. Ադրբեջանը թուրք-իսրայելյան հակամարտության դեպքում կսատարի հարզատ Թուրքիային

Լևոն Շիրինյան. Ադրբեջանը թուրք-իսրայելյան հակամարտության դեպքում կսատարի հարզատ Թուրքիային

PanARMENIAN.Net - Թուրք-իսրայելյան հակամարտության պատճառը Թուրքիայի ցանկությունն է տարածել իր ազդեցությունը Օսմանյան կայսրության մեջ մտնող երկրների վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Նա նշել է, որ թուրքական պետությունը սովորական պետություն չէ՝ այն ռազմատենչ է ու ագրեսիվ և որ «գիշատիչի հոգեբանությունը թուրք ազգի մոտ պահպանվում է…Իսկ թուրքական վերնախավը Օսմանյան կայսրության ոգով է առաջնորդվում»: Ըստ նրա, այժմ Թուրքիան հզորացել է, «զգում է մկաններում կուտակված ուժը» և փորձում է օգտվել արաբական աշխարհի թուլությունից և իր ազդեցությունը տարածել նրա վրա:

Շիրինյանը նշել է նաև, որ Ադրբեջանը ծնվեց Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի միջև գործարքի արդյունքում, և զուտ թուրքական պետություն է և Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի հետ կազմում է յուրօրնակ թուրքական կոնֆեդերացիա, որտեղ առաջատարը Թուրքիան է: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այլ ելք չունի, քան այդ կոնֆեդերացիայում Թուրքիային սատարելը, կամ կրկին Ռուսաստանի ազդեցության տակ ընկնելը, որին դեմ է ԱՄՆ-ն:

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վատթարացան, երբ 2010թ. մայիսին թուրքական «Ազատության տորմիղը», որը Գազա էր ուղորդվում, հարձակման ենթարկվեց Իսրայելի հատուկ նշանակության ուժերի կողմից, 9 թուրք զոհվեց:

Անկարան ներողություն է պահանջում Անկարայից, սակայն Երուսաղեմը հրաժարավել է:

5  01.10.11 - Քաղաքագետներ Լևոն Շիրինյանի և Սերգեյ Շաքարյանցի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---