Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, թե Ֆրանսիան հաջողության կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի կարծում, թե Ֆրանսիան հաջողության կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ Ֆրանսիան հաջողության կհասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Փորձագետի կարծիքով, հավանականություն կա, որ հակամարտության կարգավորման գործընթացը դեռ երկար կձգվի: «Դա ժամանակ է, որը տրվում է կողմերին, և նրանք պետք է օգտագործեն այն, որպեսզի ամրապնդեն իրենց հաջողությունները»,- ասել է նա: Դրա հետ կապված Մելիք-Շահնազարյանը նշել է, որ Հայաստանն անհապաղ պետք է սկսի Արցախի շուրջ ազատագրված տարածքների բնակեցման գործընթացը: «Մենք վստահ կարող ենք ասել, որ կորցրել ենք վերջին 20 տարիները` չբնակեցնելով այդ տարածքները»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանը դեռ ժամանակ ունի ազատագրված տարածքները բնակեցնելու համար:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերին` հայ փորձագետը նշել է, որ եթե Վլադիմիր Պուտինը դառնա Ռուսաստանի նախագահ, Մոսկվան այլևս այդքան ակտիվ չի լինի ղարաբաղյան գործընթացում: Նրա խոքով, Ռուսաստանն արտաքին քաղաքականության մեջ ուշադրությունը կենտրոնացնելու է Ուկրաինայի և Աֆղանստանի վրա:

3  14.10.11 - Քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---