ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ 2004 Թ. ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդների քարտուղարներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Ռուշայլոն այսօր Երեւանում ստորագրել են 2004 թվականի Համատեղ գործողությունների պլանը: Ինչպես ստորագրման արարողությունից հետո նշել է Վ.Ռուշայլոն, Հայաստանը եւ Ռուսաստանը ընդհանուր նպատակներ ունեն Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովման գործում: Նրա խոսքերով, ստորագրված փաստաթուղթը կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը այդ ուղղությամբ: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը նշել է նաեւ, որ Երեւանում կայացած բանակցությունների ընթացքում դիտարկվել է կարծիքների միասնություն այն մասին, որ «ժամանակակից մարտահրավերները ավելի ակտիվ եւ խորը փոխըմբռնում են պահանջում»` ինչը հաշվի առնելով շեշտադրվել է «Կովկասյան քառյակի» (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան) շրջանակներում շփումների ակտիվացման կարեւորությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---