ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, նախարարը հանդիպում կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության, ինչպես նաեւ իր հայ գործընկերոջ Սերժ Սարգսյանի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել 2004 թ. երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ նախկինում ստորագրված համաձայնագրերը լրացնող արձանագրություններ: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաեւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեությանն ու Ռուսաստանի ռազմական բուհերում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաեւ հայկական բանակի սպառազինությունների արդիականացմանը եւ ռուսական ռազմատեխնիկայի մատակարարումներին վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---