Աֆրիկյաններրի տան քանդմանը դեմ արտահայտվող քաղաքացիները դիմում են նախագահին եւ վարչապետին

Աֆրիկյաններրի տան քանդմանը դեմ արտահայտվող քաղաքացիները դիմում են նախագահին եւ վարչապետին

PanARMENIAN.Net - Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան մոտ հավաքված քաղաքացիական նախաձեռնությունների մի շարք անդամներ, ովքեր հայտարարել էին, որ պատրաստվում են տունը մաքրել աղբից, աղբահավաք այդպես էլ չիրականացրեցին։

PanARMENIAN.Net ի թղթակցի հաղորդմամբ, հավաքվածները կարդացել են հայտարարություն, որը պատրաստվում են ուղարկվել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Մենք՝ ներքոստորագրյալներս, մտահոգ լինելով Երևան քաղաքում տիրող քաղաքաշինական իրավիճակով, մասնավորապես` պատմամշակութային ժառանգության, հանրային, ներառյալ կանաչ տարածքների և կենսագործունեության միջավայրի պահպանության խնդիրներով` պահանջում ենք պատկան մարմիններից իրականացնել հետևյալ միջոցառումները` հանուն Երևանի պահպանության.

1. Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման ենթակա գոտի և ժամանակավորապես կասեցնել նոր շինարարական աշխատանքների թույլատրումը։

2. Բացառել հանրային, հատկապես կանաչ տարածքների հաշվին իրականացվող ցանկացած կառուցապատում և ձեռնարկել քայլեր տարիների ընթացքում հասարակությունից վերցված ունեցվածքը հետ վերադարձնելու ուղղությամբ։

3. Երևան քաղաքի՝ տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում առկա և դեռևս չապամոնտաժված շինությունները ներառել պահպանության ենթակա հուշարձանների ցուցակում և վերանայել դրանց տարածքների կառուցապատմանն առնչվող բոլոր որոշումները։

4. Անհապաղ սկսել վերջին երկու տասնամյակների ընթացքում ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը (Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով պարփակված հատվածում)։

5. Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ապահովել հանրության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին` քաղաքաշինական յուրաքանչյուր ծրագրի ու նախագծի համար իրականացնելով արդյունավետ իրազեկում և հանրային քննարկում՝ հաշվի առնելով հանրության կարծիքը»։

14  11.06.12 - Աֆրիկյանների վտանգված տունը (Տերյան 11)
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---