Երևանի 76 կամարանցումներ արդեն նկարազարդված են 30 հուլիսի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում արդեն նկարազարդվել է 76 կամարանցում: Այս մասին այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև տարեվերջ ավարտել կամարանցումների գեղարվեստական ձևավորման ծրագիրը: Ինչ վերաբերում է բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներին, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը փոխանցել է, որ արդեն վերանորոգվել է 807 շքամուտք: Կոմունալ տնտեսության վարչության պետն ասել է, որ նախորդ շաբաթվանից մեկնարկել են նաև մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների շաբաթօրյակները: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները հավաստիացրել են, որ շարունակում են ամենօրյա հսկողություն իրականացնել հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման ոլորտում: Նախորդ երկու ամիսների ընթացքում տեխնիկապես անբավարար վիճակում գտնվելու պատճաով երթուղիներից դուրս են բերվել մի շարք մեքենաներ: Տրասնպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հունիս-հուլիս ամիսներին անցկացվել է 38 մրցույթ, որի արդյունքում հաղթել է 24 երթուղի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցում են, որ քաղաքապետը անդրադարձել է նաև թափառող կենդանիների խնդրին և բնակչության կողմից բարձրացված դժգոհություններին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել և ապահովվել բնակչության անվտանգությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |