Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական «Ինստիգլալ» կոչվող դիպուկահարը այն չէ, ինչ ներկայացվում է 26 հոկտեմբերի 2012 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Մարտունու ուղղությամբ տեղեկայված սահամանապահ զորամասերից մեկում լրագրողների և այդ զորամասի զինվորների հետ զրույցի ժամանակ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ստեղծած ու տարածած միֆերին: Ադրբեջանի՝ «Ինստիգլալ» կոչվող դիպուկահարի մասին հարցին պատասխանելով, նորակոչիկներն ասացին, որ ոչինչ չգիտեն, բացի նրանից, որ վտանգավոր է, որովհետև այդ զենքից միայն ադրբեջանցիներն ունեն: ՊՆ մամուլի խոսնակը բացատրեց, որ «Ինստիգլալն» ադրբեջանական արտադրության մեծ տրամաչափի դիպուկահար է, որի գաղափարն Ադրբեջանն առանց լիցենզիայի վերցրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Վտանգավորության աստիճանը լեգենդի է հասել, որովհետև 14.5 տրամաչափի գնդակերը պատնեշները հեշտությամբ են անցնում: «Մարդիկ սովոր են լեգենդներին հավատալ, իսկ Ադրբեջանը կարողանում է լավ հորինել: Բայց չի կարող ասել, որ 14.5 մմ տրամաչափի կատարյալ դիպուկահար է ստեղծել, որը 3000 մ հեռահարություն ունի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով իրականում լավ դիպուկահարները չեն լինում ինքնալիցքավորվող, քանի որ դա նվազեցնում է դիպուկությունը: Օրինակ, լավագույն դիպուկահարներից մեկը համարվող սև նետն ինքնալիցքավորվող չէ: Սովորաբար լավ դիպուկահարի օպտիկական նշանը և փողը մեկ գծի վրա են լինում, իսկ իստիգլալին այդպես չէ: Օպտիկական նշանոցն էլ որակյալ չէ և, վերջապես, լավ դիպուկահարը չի կարող սովորական գնդացրի փամփուշտներով լինել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |