7  03.12.12 - Ամանորյա բարեգործական միջոցառում հաշմանդամություն ունեցող երեխաների համար` կազմակերպված «Մարիոթ-Արմենիա» - ի կողմից

Անապահով ընտանիքների երեխաները այսօր Armenia Marriott հյուրանոցում կզարդարեն իրենց տոնածառը

Անապահով ընտանիքների  երեխաները  այսօր Armenia Marriott հյուրանոցում կզարդարեն  իրենց տոնածառը

PanARMENIAN.Net - Այսօր Armenia Marriott հյուրանոցի ռեստորաններից մեկում սկսվեց Ամանորին նվիրված միջոցառում: «Հայաստանի մանուկների հիմնադրամ», «Օրրան», «Սոս մանկական գյուղ», և «Աստղիկ» ՀԿ-ի 50 երեխաների համար սեղաններ են պատրաստված, որտեղ երեխաները քաղցրավենիք են պատրաստում, մանկական խաղեր են խաղում:

Հյուրանոցի մարքեթինգի համակարգող Անահիտ Թանթուշյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջոցառումը կազմակերպվում է երրորդ անգամ, և նպատակ ունի ուրախացնելու երեխաներին, որպեսզի նրանք մոռանան իրենց խնդիրների մասին, լիցքաթափվեն:

«Ամեն տարի ձմռանը կկազմակերպում ենք սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների համար այս միջոցառումը, համագործակցում ենք մի քանի ՀԿ-ների հետ: Միշտ շատ ուրախ և ջերմ մթնոլորտում է այն անցնում: Տարվա ընթացքում ամեն մի սեզոնին փորձում ենք կազմակերպել նման միջոցառումներ»,-ասաց Անահիտը:

Ժամը 17.00-ից սկսած երեխաները կիջնեն հյուրանոցի նախասրահ և տոնածառ կզարդարեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---