Բաքվում հասկանում են, որ հաջորդ պատերազմը կարող է վերջանալ «Ադրբեջան» պետության վերացմամբ 3 մարտի 2006 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հեռուստահարցազրույցը կարելի է անուղղակիորեն համարել պատասխան ադրբեջանական կողմի հայտարարությանը: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը խոսել է այդ մասին, միայն մեկ այլ տեսանկյունից. չանդրադառանալ Ադրբեջանի պաշտոնական անձանց մշտական ռազմաշունչ հայտարարություններին արդեն հնարավոր չէր: «Գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը իրենից գոյություն ունեցող իրականության, սեփական երկրի արժանապատվությամբ եւ հպարատությամբ տոգորված, հստակ գնահատական էր ներկայացնում»,- հայտարարել է քաղաքագետը:Լեւոն Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանի նախագահի հարցազրույցից հետո Ադրբեջանը մի քիչ շփոթվել է: «Ոչ մի, քիչ թե շատ լուրջ պատասխան եւ մեկնաբանություն ադրբեջանական կայքերում ես չկարողացա գտնել: Ամենայն հավանականությամբ, խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը առաջին անգամ հանդիպեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորաման իր ռազմաշունչ հայտարարությունների վերաբերյալ խիստ պատասխանի: Վերջի վերջո, Ադրբեջանը, համենայն դեպս հեղինակավոր մարդիկ, լավ հասկանում են, որ ԼՂՀ-ի դեմ հետագա պատերազմը ոչ միայ նկարող է պարտությամբ ավարտվել, այլեւ «Ադրբեջան» պետության վերացմամբ»,- ընդգծեց նա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ |