Իրանին արժի ներգրավել տարածաշրջանում ակտիվ խաղաղապահ գործնեության մեջ 3 մարտի 2006 - 18:49 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը երբեք սեփական կարծիք չի ունեցել: Երեւի միայն բացառությամբ այն շրջանի , երբ նա Բաքվի օդափոխիչների գործարանի տնօրենն էր (անցյալ դարի 80-ական թվերին): Խորհրդային բանակի օգնությամբ դառնալով Ադրբեջանի ԿԿ ԿԿ առաջին քարտուղար, Մութալիբովը ամբողջությամբ ենթարկվում էր Բաքվի ռազմական կոմենդանտ Բունիյաթովին, ապա Ադրբեջանի ժողովրդական ճակատին: Այժմ խոսում է նրանց շահերից, ովքեր նրան ապաստան են տվել»,- այդպես է մեկնաբանել տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած Ադրբեջանի նախկին նախագահի հայտարարությունները քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը:Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ֆորմատի մասին` քաղաքագետը նշեց, որ այն վատը չէ: «Հնարավոր է, արժեր Իրանին եւս ներգրավել տարածաշրջանում ակտիվ խաղաղապահ գործնեության մեջ: Դա շատ տեղին կլիներ` հաշվի առնելով Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ սկսվող հակամարտությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Regnum գործակալությանը տված հարցազրույցում Այազ Մութալիբովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորրման բանակցությունների ֆորմատի փոփոխության անհրաժեշտության մասին, նաեւ դժգոհություն է հայտնել ղարաբաղյան հարցով Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |