Եթե ռազմական գործողությունները վերսկսեն, Հայաստանի մեղավորությունը դրանում չի լինի

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր պատերազմ հումանիտար ողբերգություն է ,եւ կատարյալ կլիներ, եթե երկրների եւ ժողովուրդների միջեւ ծագած խնդիրները լուծվեին մեկ բաժակ թեյի շուրջ: Սակայն, եթե ռազմական գործողությունները վերսկսեն, Հայաստանի մեղավորությունը դրանում չի լինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Մեկնաբանեկով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Րինո Հարնիշի հայտարարությունը այն մասին, որ «պատերազմը Կովկասյան շրջանում ողբերգությունների համար ճանապարհ կբացի»` քաղաքագետը նշեց.«Ցանկալի կլիներ, որ ԱՄՆ-ը ավելի շատ ուշադրություն դարձներ Լեռնային Ղարաբաղի հարցի իրավական կողմի վրա, այլ ոչ թե սարսափեցներ պատերազմով»:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---