5  24.07.13 - «Վճարում ենք 100 դրամ քաղաքացիական նախաձեռնության» մամուլի ասուլիսը

Տրոլեյբուսի մի քանի վարորդներ գործադուլ են հայտարարում. Խնդրում են միանալ իրենց

Տրոլեյբուսի մի քանի վարորդներ գործադուլ են հայտարարում. Խնդրում են միանալ իրենց

PanARMENIAN.Net - Այս պահին տրոլեյբուսի վարորդները հավաքվում են Նոր Նորքում՝ Գայի արձանի մոտ, որտեղ պատրաստվում են գործադուլ հայտարարել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց վարորդներից մեկը, գործադուլին 14-15 վարորդ է մասնակցելու, ովքեր նախօրոք պայմանավորվել են:

«Չգիտեմ՝ ոնց ու ինչ պիտի անենք, հավաքվենք՝ կորոշենք: Միգուցե մտնենք թաղապետարան: Եկեք, աջակցեք մեզ»,- ասաց վարորդը:

Հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---