Վաղը Բուդապեշտում տեղի կունենա Ռամիլ Սաֆարովի գործով դատավարության վերջին նիստը

PanARMENIAN.Net - Բուդապեշտ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը եւ փաստաբան Նազելի Վարդանյանը, որը ներկայացնում է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը: Նրանք կմասնակցեն ապրիլի 4-ի դատական նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնադպետ Սեյրան Շահսուվարյանը: Ապրիլի 4-ի նիստում Բուդապեշտի քաղաքային դատարանը կլսի Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերջին խոսքը: Նույն օրը նախատեսվում են մեղադրական կողմի եւ պաշտպանության ելույթները: Դատավճիռը կհրապարակվի ապրիլի 13-ին:



Հիշեցնենք, որ որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---