Մայիսի 16-ին Երեւանում տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի Գլխավոր խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Երեւանում տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի Գլխավոր խորհրդի նիստը: Մինչ նիստի մեկնարկը ծաղկեպսակներ կդրվեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մասնակիցները կքննարկեն ՀՀԿ Գլխավոր խորհրդի բյուրոի զեկույցը 2004-2005թթ. կատարված աշխատանքի մասին, որով հանդես կգա ՀՀԿ նախագահ Ա.Աբրահամյանը: Կքննարկվեն ՀՀԿ խնդիրները, կապված «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովի հետ, ինչպես նաեւ «ՀՀԿ օրերը Հայաստանում եւ Արցախում-2006» ծրագրի նախագիծը: 2006 թվականի ծրագրով նախատեսվում է ներգրավել Սփյուռքի ներւոժը Հայաստանի եւ Արցախի տնտեսական, սոցիալական զարգացմամ գործում: Մասնավորապես, առաջարկվում է 2006 թ. համակարգչային դասարաններ բացել Հայաստանի եւ Արցախի 100 դպրոցներում, 2006 թ. աշնանը Երկրորդ միջազգային հայկական տնտեսական համաժողով անցկացնել Երեւանում, «Եղել ենք, կանք ու պիտի լինենք» թեմայով շարադրությունների մրցույթ կազմակերպել եւ բազում այլ նախագծեր:



Սփյուռքահայերին ավելի մոտիկից պատմական Հայերնիքին ծանոթացնելու, հասակակիցների հետ շփվելու նպատակով կքննարկվի Հայաստանում մանկապատանեկան ամառային ճամբարի կազմակերպման հարցը Հայաստանից եւ Սփյուռքից 200 հոգու համար: ՀՀԿ կարեւորագույն խնդիր է համարում ակտիվ աջակցությունը Արեւմտյան Հայաստանի հայերի սերունդների երրորդ համագումարի անցկացմանը` նպատակ ունենալով ստեղծել արեւմտահայերի Լիազոր ներկայացուցչական մարմիններ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---