30 09.04.16 - ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների դեմ բողոքի ցույց ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին բողոքի ցույցով են դիմավորել (թարմացված) 9 ապրիլի 2016 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում ապրիլի 9-ին բողոքի ցույցով են դիմավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ակցիայի մասնակիցները կոչ են արել լիարժեք գնահատել իրավիճակը, պատժել միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի ագրեսիան, հասցեական հայտարարություններ անել, ճանաչել ԼՂ անկախությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիան ընթանում էր ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության դեմ: Արտգործնախարարության շենք ժամանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահը, որոնք անցնելով հավաքված ցուցացարների կողքով, լուռ մտել են շենք, գրում է Tert.am-ը: Նրանցից միայն ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մի պահ կանգնել էր և նայել հավաքվածներին: Ակցիայի մասնակիցները՝ մի քանի հարյուր հոգի, վանկարկում էին «ամոթ» և «ճանաչում», «Ղարաբաղը մերն է»: Նրանք պահում էին ցուցապաստառներ՝«Stop terrօrism», «Ալիև մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» և այլ հայերեն, անգլերեն և ռուսերեն գրությամբ: Ավելի ուշ ԱԳՆ շենքից դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահը, որոնք անցան ԼՂՀ և ՀՀ դրոշներն ու ցուցապաստառները պարզած ցուցարարների կողոքով: ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին լրագրողները հարցրել են, թե ինչու Մինսկի խումբը բացի դատապարտող և կողմերի միջև հավասարություն դնող հայատարությունից, այլ քայլեր չի նախաձեռնում, սակայն Ուորլիքը չի պատասխանել հարցին: Նա ասել է, որ նույն օրը լինելու է մամուլի ասուլիս, որի ընթացքում էլ կպատասխանի բարձացված հարցերին: Այդ ընթացքում ցուցարները շարունակում էին սուլել և վանկարկել՝ ճանաչում:
Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 46 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ապրիլի 2-ի ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծության ժամանակ ստացած վնասվածքից զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը։ Երկու վիրավոր երեխաների վիճակը կայուն է միջին ծանրության է: Ադրբեջանցի զինվորները նաև Թալիշում դաժանորեն սպանել են երեք խաղաղ բնակչի: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամների հետ: Էլինար Վարդանյանը, խոսելով ազգային փոքրամասնությունների խնդիրներից, խոսել է եզդի զինվոր Քյարամ Սլոյանի մասին, ում օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում գլխատել էին ադրբեջանցի զինվորները: Կարդացեք նաև՝ Մարուքյան. Բաքուն իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի, ապացուցողական բազան բավարար է Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի բանակցի Ստեփանակերտի հետ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |