ՀԷՑ-ը 1 տարի կվճարի զոհված զինծառայողների ընտանիքների օգտագործած էլէներգիայի դիմաց 3 մայիսի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500.000-ական ՀՀ դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախում զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ընկերությունը կմարի նրանց էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև միացել է «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցների կողմից ձեռնարկված «Խաղաղություն Արցախին» բարեգործական ակցիային, որի նպատակն է ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Արցախի Հանրապետության բնակիչներին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրվի Արցախին, ինչպես նաև աջակցություն կտրամադրի ապրիլի սկզբին զոհվածների ընտանիքներին: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |