Հռոմի պապը Հայաստանում է. Թարմացվող (վիդեո) 24 հունիսի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ: Դիմավորումն ուղեկցվել է Պատվո պահակախմբի քայլերթով ու ՀՀ ԶՈւ նվագախմի կատարումով: Հռոմի պապին դիմավորել է նաև մանկական երգչախումբը, ժամանման պահին երեխաները մատուցել են հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ: 19:40 Պապը կրկին ասում է «ցեղասպանություն»՝ բնութագրելով հայերի ոչնչացումը, շեղվելով նախապես պատրաստված ելույթից 18:02 Ֆրանցիսկոսին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Առանձնազրույցից առաջ նախագահը շնորհակալություն հայտնել Պապին՝ Հայաստան այցելելու համար: «Մենք երախտապարտ ենք ձեզ մեր հրավերն ընդունելու ու քրիստոնյա առաջին երկիրը այցելելու համար: Շատ շնորհակալ ենք մեր հինավուրց հողին ու բազմաչարչար ժողովրդին օրհնություն ու ջերմություն բերելու համար: Բարով եք եկել Հայաստան», - ասե է նա: 16:46 Հայաստանի ճանապարհին Պապը նաև հասցրել է մեկնաբանել բրիտանական հանրաքվեի արդյունքները. իր խոսքերով, դե բրիտանական ժողովրդի կամքն է եղել 16:29 Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ է, հայտարարել է Հռոմի պապը Մայր աթոռում կայացած Բարիգալստյան արարողության ժամանակ: 15:44 ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել: 15:35 Մեկնարկել էԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը Էջմիածնի Մայր Տաճարում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Էջմիածին է ժամանել հայ հոգևորականների ուղեկցությամբ: Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորել են երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով: Մայր Տաճար են եկել բազմաթիվ քաղաքացիներ՝ Պապի օրհնությունը ստանալու: Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունն ուղեկցվել է Հոգևոր երգչախմբի կատարմամբ: Մուտք գործելով Մայր տաճար` Պապը համբուրել է Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնել է Մայր տաճարում հավաքվածներին, ընթերցել է «Ի մեջ տաճարիս» աղոթքը: 16: 35 Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Էջմիածնում Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողության ժամանակ հայտարարել է, որ Հայ ազգի համար քրիստոնեությունն ինքնության կարևոր բաղկացուցիչներից մեկն է, որը հայերը պահպանել են ուժով և ժրաջանությամբ: 17:14 Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր տաճարում ողջունի խոսք է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ «Հրաշափառի» բարիգալստյան արարողության ժամանակ: 18:00Մեկնարկել է ողջույնի արարողությունը՝ ՀՀ նախագահի նստավայրում: Հռոմի Պապը և Հայաստանի նախագահը հանդես կգան ելույթներով: Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Կարդացեք նաև՝ Երբ և որտեղ է լինելու Հռոմի պապը. Ժամանակացույցն ու փակ փողոցների ցանկը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |