5  28.08.17 - Հրդեհ Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում

«Նաիրիտի» տարածքում հրդեհ էր. Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան (թարմացվում է)

«Նաիրիտի» տարածքում հրդեհ էր. Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան (թարմացվում է)

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին` ժամը 13:10-ին, ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտի» տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 1 ավտոսանդուղք և 11 մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է էթինոլ (լաք) նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

Ժամը 16:15-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց ժամանակ ծխահարվել են 3 հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ «Նաիրիտ 1»-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարրայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցում է 109 փրկարար:

 Ուշագրավ
Բերման է ենթարկվել Երևանում ՀԱՊԿ նիստերի և Պուտինի այցի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ Տիգրան Խզմալյանը
Դա պայմանավորված է ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով
Նա նշել է, որ 2021 թ. պաշտոնական տվյալներով, ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի
---