«Հայաստան» հիմնադրամը հրապարակել է Հայաստանին եւ ԼՂՀ-ին աջակցություն ցուցաբերած բարեգործների անունները28 փետրվարի 2009 - 12:11 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է 2008 թվականի Հայաստանի եւ Արցախի նվիրատուների անվանացուցակը: Ցուցակն ամբողջությամբ տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի փետրվարի 26, 27 եւ 28-ի համարներում, ինչպես նաեւ տեղադրվել Հիմնադրամի պաշտոնական կայքում:2008-ի արդյունքներով հայաստանաբնակ նվիրատուների հնգապատիկ աճ է գրանցվել: Ինչպես ասվում է հիմնադրամի հաղորդման մեջ, նման զարգացումը հնարավոր է դարձել շնորհիվ դրամահավաքի նոր, հեշտացված կարգի, ըստ որի բոլոր ցանկացողները 2008-ի վերջին եռամսյակում կարող էին ցանկացած չափի կանխիկ նվիրատվություն կատարել Հայփոստի բաժանմունքներում: Անվանացուցակների հրապարակման առիթով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում 2008 թվականի Ազգային նվիրատվության դրամահավաքի բոլոր մասնակիցներին եւ վստահեցնում, որ նվիրաբերված գումարներն ամբողջությամբ ծառայում են եւ կծառայեն հայրենիքի շենացման գործին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |