Երեւանում տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2009»

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ից հունիսի 1-ը Երեւանում տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2009» 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:



«Մանկության աշխարհ EXPO 2009» ցուցահանդեսը երեխաների եւ դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդես ստեղծելու առաջին քայլն է: Ցուցահանդեսի հիմնական նպատակն այս ոլորտի զարգացումն է, բարձրակարգ մասնագետների եւ արտադրողների ներգրավումը, երեխաների համար ապրանքների նոր տեսականիով Հայաստանի շուկայի հագեցումը: Չորս օրերի ընթացքում ցուցահանդեսը պարուրված է լինելու տոնի մթնոլորտով, որտեղ հնարավոր կլինի ընկնել մանկության զարմանալի աշխարհ:



Ցուցահանդեսը տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության, գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով ՀՀ ԱԺ Մշտական հանձնաժողովի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության աջակցությամբ:



Ցուցահանդեսին մասնակցում են 4 մանկատներ Հայաստանի տարբեր շրջաններից (Գյումրի, Գավառ, Երեւան), որտեղ երեխաները կներկայացնեն իրենց ձեռքերով կատարված աշխատանքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի հագեցած մշակութային ծրագրով:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---