ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը մոտ ապագայում կվերանվանվի ՄՍՏ-Հայաստան

PanARMENIAN.Net - ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունն ու Հայաստանի պետական տնտեսական համալսարանը պայմանավորվածության են հասել, որի համաձայն բուհի ուսանողները պրակտիկա կանցնեն ընկերությունում: Բացի այդ, լավագույն ուսանողները կկարողանան աշխատանքի անցնել ընկերությունում: Ինչպես հայտարարել է բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի մասնագետները դասախոսություններ կկարդան համալսարանում, ինչը կնպաստի ապագա տնտեսագետների պատրաստվածության որակի բարձրացմանը:



Իր հերթին ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ այդ պայմանագրով մեկնարկում է ընկերության նախաձեռնած «ուսանողոների հետ ակցիան»: Նրա խոսքերով, ընկերության աշխատակիցները ցանկանում են իրենց փորձը փոխանցել ուսանողներին, օգնել նրանց ճիշտ կողմնորոշվել պրոֆեսիոնալ առումով: Ընդ որում, նա հավելել է, որ 13 ուսանողներ արդեն պրակտիկա են անցնում ընկերությունում:



Ըստ Ռ.Յիրիկյանի, ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը մոտ ապագայում կվերանվանվի ՄՍՏ-Հայաստանի, ինչը կապված է ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքի հետ:



Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի աշխատանքի եւ մենեջմենտի մասին:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---