Կոմիի դատարանը բավարարել է ՀՀ քաղաքացու բողոքը` մեկուսարանում պահպանման կտտանքային պայմանների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Կոմիի Հանրապետության գերագույն դատարանն ավարտել է այն քաղաքացիական գործի քննությունը, որի շրջանակներում ՀՀ քաղաքացին վիճարկել է Կոմիի Հանրապետության միլիցիայի մարմինների գործողությունները: ՌԴ-ից արտաքսման սպասելով, անցած տարվա հունիսի 26-ից հուլիսի 8-ը, նա մեկուսացվել է Սիքտիվկարի հատուկ ընդունարանում: Գերագույն դատարանը հավանություն է տվել դատավոր Իվան Օլեյնիկի դատավճռին, որը ճանաչել է, որ միգրանտի պահման պայմանները խախտում են Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածը, որոնվ կտտանքներն արգելվում են: Դատարանը նաեւ ճանաչել է, որ հայցվորը 2008թ. հունիսին երկու օր ապօրինի պահվել է ժամանակավոր մեկուսարանում: Կիրակոսյանի շահերի պաշտպանությունը կազմակերպել է «Մոսկվայի «Քաղաքացիական աջակցություն» միգրանտների օգնության կոմիտեն եւ Կոմիի «Մեմորիալ» իրավապաշտպան հանձնաժողովը:



2008թ. հունիսի 24-ին Պրիլուզսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել Աշոտ Կիրակոսյանին Հայաստան արտաքսելու վերաբերյալ` ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիների բնակության կանոնների խախտման համար: Երկու օր անց դատարանի որոշմամբ Կիրակոսյանին տեղափոխել են վարչական կարգով ձերբակալվածների համար նախատեսված հատուկ ընդունարան: Մոտ երեք ամիս անց տեղեկություններն այդ մասին պատահաբար ստացել է «Մեմորիալ»-ը: Իրավապաշտպաններին վրդովեցրել է նման տեւական ազատազրկումը: «Քաղաքացիական աջակցության» կոմիտեի աջակցության հաջողվել է կազմակերպել փաստաբան Վ.Կոսնիրեւի հանդիպումը ձերբակալվածի հետ:



2009թ. նոյեմբերի 8-ին Կիրակոսյանին արտաքսել են ՌԴ-ից: Նախօրեին նա հայց էր ներկայացրել դատարան, որտեղ բողոքարկել է մեկուսարանի պայմանների օրինականությունը:



2009թ. մարտի 4-ին Սիքտիվկարի քաղաքային դատարանի դատավոր Իվան Օլեյնիկը որոշում է կայացրել այդ հայցով: Ոստիկանությունը չկարողացավ հերքել հայցվորի այն փաստարկը, որ նման տեւական պահպանումը վատ հարմարեցված հատուկ ընդունարանում, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը: Նշելով վատ լուսավորությունն ու նեղվածքը խցում, անկողնային սպիտակեղենի բացակայությունը, եռանգամյան սննդի բացակայությունը, չառանձնացված զուգարանը եւ մի շարք այլ թերություններ, դատարանը որոշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածը: Դատարանը նաեւ ապօրինի է համարում նրա երկօրյա կալանումը ժամանակավոր մեկուսարանում:



Կոմիի Հանրապետության ՆԳՆ-ն վիճարկել է դատարանի որոշումը: Սակայն, Գերագույն դատարանը հիմքեր չի տեսել դատավոր Օլեյնիկի որոշումը վերանայելու համար, հաղորդում է «Մեմորիալը»:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---