Հայաստանում տեղի կունենա թրաֆիկինգին նվիրված սեմինար

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-30 Երեւանում 40 մարզային երիտասարդական կազմակերպությունների մասնակցությամբ կկայանա չորսօրյա սեմինար «Երիտասարդության դերը թրաֆիկինգի կանխման գործում»: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանի խոսքով, միջոցառման նպատակն է` ապահովել երիտասարդության անվտանգությունը, քանի որ վերջինս ամենից հաճախ է հայտնվում ռիսկի գոտում:



«Նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, 2009թ. աշնանը ծրագրվում է հեռուստակամուրջ անցկացնել Հայաստանի խոշոր քաղաքների միջեւ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանում թրաֆիկինգի հաղթահարման հնարավոր միջոցներին առնչվող հարցեր»,- ասել է Արսեն Քարամյանը:



Սեմինարի մասնակիցներին կտրամադրվեն այլ երկրների օրենսդրությունները, որոնք կարգավորում են այդ ոլորտը, ինչպես նաեւ կտրամադրվի սեմինարների շրջանակներում միջազգային ու հասարակական կազմակերպությունների եւ պետկառույցների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում միջազգային փորձին ծանոթանալու հնարավորություն:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---