«ԱրմենՏելը» հիշեցնում է այն մասին, որ կազմակերպությունում գործում է թեժ գիծ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հիշեցնում է այն մասին, որ իր մոտ գործում է թեժ գիծ, որի միջոցով յուրաքանչուր ցանկացող կարող է զանգահարել եւ բողոք թողնել, առաջարկություն անել կամ շնորհակալություն հայտնել: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը: Նրա խոսքերով, ընկերությունը ընդլայնում է այդ ծառայությունը, եւ եթե նախկինում հաճախորդների հետ աշխատում էին երկուսից-երեք աշխատող, ապա ներկա պահին քննարկվում է նրանց թվի ավելացման հարցը: «Մեզ համար շատ կարեւոր է ունենալ հետադարձ կապ մեր հաճախորդների հետ», - ասաց Մովսիսյանը, հիշեցնելով թեժ գծի հեռախոսահամարները: Քաղաքային համարներից զանգահարելու համար` 0 8000 4444, բջջայինից` 4444:



Իր հերթին, «ԱրմենՏել» ընկերության հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը նշեց, որ ընկերության աշխատակիցներին չի թույլատրվում օգտագործել հետեվյալ արտահայտությունները. «ես զբաղված եմ, դիմեք ուրիշ գրասենյակ, ինձ մոտ ընդմիջում է, ես չեմ կարողանում պատասխանել այդ հարցին եւ այլն»: Գրասենյակներում տեղադրված են տեսախցիկներ, եւ խախտման դեպքում աշխատողը կարող է պատժվել, սկսած գրավոր նկատողությունից` ըդհուպ մինչեւ աշխատանքից հեռացում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---