Հայաստանի Շիրակի եւ Ռուսաստանի Ուլյանովսկի մարզերը կխորացնեն երկկողմ համագործակցությունը16 սեպտեմբերի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՌուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքումՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության առանձին սուբյեկտների հետ գործակցության զարգացումը: Ուլյանովսկի մարզի նահանգապետը ՀՀ վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզի հետ հարաբերությունների զարգացման ոլորտում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես` ավտոմեքենաշինության, գյուղատնտեսության ու վերամշակող արտադրության, ինչպես նաեւ տեքստիլ արդյունաբերության, շինարարության ու հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Կարեւորվել է Ուլյանովսկի ու Շիրակի մարզերի միջեւ մշակութային ու հումանիտար բնագավառներում կապերի խորացումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի Դաշնության բուհերում Հայաստանի Հանրապետության ավիացիոն կադրերի պատրաստման հնարավորությանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |