Համահայկական հեռուստամարաթոն 2009-ից ստացված ողջ հասույթը կուղղվի Շուշիի զարգացմանը16 սեպտեմբերի 2009 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում Եւ Արցախում վարվող աշխատանքներին զուգահեռ ներկա պահին կատարվում են նաեւ համահայկական հեռուստամարաթոն 2009-ի նախապատրաստական աշխատանքները: Հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 26-ին», - այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Համահայկական հեռուստամարաթոն 2009-ից ստացված ողջ հասույթը կուղղվի Շուշի քաղաքի զարգացմանը», - ասաց նա:Նրա խոսքերով մշակվում է նաեւ միջոցների հայթայթման նոր ձեւ: Տարվում են նախապատրաստական աշխատանքներ բարեգործական ճաշկերույթի անցկացման ուղղությամբ, որը տեղի կունա Ռուսաստանում: Հիմնադրամի հիմնական աշխատանքներն ուղղված են ԼՂՀ-ում ծրագրերի իրականացմանը: Այստեղ կառուցվում եւ վերանորոգվում են 11 դպրոցներ, Շուշիում մասնակի լուծված է ջրամատակարարման խնդիրը: Տավուշի եւ Լոռվա մարզերում տարվում են աշխատանքներ, որոնք ուղղված են ոռոգման համակարգի զարգացմանը եւ դպրոցների շինարարությանը: Ամեն ամիս հիմնադրամի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ սկսվում են աշխատանքներ 2-3 ծրարգերի շուրջ: Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք հայ - թուրքական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները ազդեցություն թողնել միջոցների հայթայթման վրա` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց «Հիմնադրամը չի հանդիսանում քաղաքական կառույց: Մենք փորձում ենք չենթարկվել քաղաքական ազդեցություններին: Կարեւոր չէ, թե ինչ քաղաքական հայացքներ ունի մարդը, կարեւոր է այն, որ հիմա Հայաստանն ու Արցախը մեզնից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն: Հիմնադրամի միակ նպատակը մեր կյանքի բարելավումն է»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |