Հրապարակվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուների իրավիճակի մասին ԵԽ զեկույցը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդիՆախարարներիկոմիտեն հրապարակել էՀայաստանումազգային փոքրամասնությունների լեզուների իրավիճակի մասիներկրորդ զեկույցը:Այս զեկույցը մշակվել է անկախ փորձագետների կոմիտեի կողմից, որը հետեւում է Փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառմանը:



Հիմնվելով Զեկույցի վրա` Նախարարներիկոմիտեն Հայաստանին կոչէանումմշակել համակարգված քաղաքականություն` ասորերեն, եզդիերեն եւ քրդերեն լեզուներով ուսուցիչների վերապատրաստումը եւ ժամանակակից ուսումնական անհրաժեշտ նյութերը կրթության բոլոր մակարդակներում մատչելի դարձնելու նպատակով:



Բացիայդ, Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները կարող են օգտագործվել դատարաններում եւ որ դատարաններն ու հասարակությունը իրազեկ են այս լեզուներն օգտագործելու իրենց իրավունքին:



Հայաստանի կառավարությունը նաեւպետք էմիջոցներ ձեռնարկի բարելավելու ասորերենիեւհունարենիառկայությունըռադիոծրագրերում եւ ասորերենի, եզդիերենի ու քրդերենի առկայությունը հեռուստատեսությամբ:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---