Կստեղծվի Ադրբեջանի հայ բնակչության հանդեպ զանգվածային բռնությունների մասին պատմող էլեկտրոնային արխիվ24 սեպտեմբերի 2009 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գլխավոր դատախազությունը կհրապարակի 1980-ականների վերջերին Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում բնակվող հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների, զանգվածային բռնությունների դեպքերի առթիվ ՀԽՍՀ դատախազությունում քննված քրեական գործերի նյութերը: Դրանց հիման վրա ստեղծվում է էլեկտրոնային արխիվ, որին ծանոթանալու հնարավորություն կընձեռվի լայն հասարակությանը, շահագրգիռ բոլոր կողմերին: Էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Նախատեսվում է, որ 2-3 ամսից արդեն արխիվը կունենա ամբողջական տեսք եւ կտեղադրվի համացանցում: Հայաստանի դատախազության արխիվում նյութերն ամբողջությամբ չեն պահպանվել, քանզի դրանցից անջատված առանձին գործեր ուղարկվել են ինչպես Ադրբեջան, այնպես էլ Ռուսաստան, որտեղ ոճրագործության անմիջական մի քանի մասնակիցներ, սպանություններ իրականացրած մի քանի անձինք դատապարտվել են տարբեր պատժաչափերի` ընդհուպ մինչեւ մահապատժի: Այդ մասին հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ |