Հայ ուսուցիչները պարգեւատրվել են «Դեբյուտների համագործակցություն» միջազգային մրցանակով25 սեպտեմբերի 2009 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների երիտասարդ ուսուցիչների «Դեբյուտների համագործակցություն» միջազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի Քիշնեւում` ԱՊՀ մասնակից երկրների ստեղծագործական եւ գիտական մտավորականության IV համաժողովի ընթացքում: Դափնեկիրների թվում է նաեւ Երեւանի 198 դպրոցի պատմության ուսուցիչ Սարգիս Խաչատրյանը եւ Արգե գյուղի Վախթանգ Անանյանի անվան դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Գաբրիելյանը: Ինչպես հաղորդել է համաժողովի մամլո քարտուղար Ա.Կալուգինը, մրցանակը հանձնել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն եւ Մոլդովայի պետհամալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին: Այս տարի դափնեկիրներ են դարձել ուսուցիչներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, ՌԴ-ից ու Տաջիկստանից: «Դեբյուտների համագործակցություն» ամենամյա միջազգային մրցանակը հանձնվում է ԱՊՀ երկրներում անցկացվող հումանիտար համագործակցության ոլորտում լավագույն ստեղծագործության, աշխատանքի կամ նվաճման համար: 2008թ. մրցույթն անց էր կացվում երիտասարդ բանաստեղծների շրջանում, 2009-ին` երիտասարդ մանկավարժների շրջանում: Մրցույթին կարող են մասնակցել ԱՊՀ մինչեւ 30 տարեկան քաղաքացիները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |