Եվրախորհրդի ներկայացուցիչ տպավորված է Հայաստանի իշխանությունների աջակցությամբ երիտասարդական քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդի երիտասարդության եւ սպորտի հարցերով դիրեկտորիատի ղեկավար Ռալֆ Ռենե Վայնգարդներին:



Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարն ասել է, որ ցանկացած պետության համար երիտասարդության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետը կարեւորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս օգտագործել ԵԽ-ի փորձը համատեղ ծրագրեր իրականացնելիս եւ խորացնել համագործակցությունը:



ԵԽ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ տպավորված է Հայաստանի իշխանությունների ու կառավարության կողմից երիտասարդական քաղաքականությանը տրամադրվող ուշադրության ու օժանդակության համար: Ռալֆ Ռենե Վայնգարդները կարեւորել է այն դերակատարությունը, որ ունեն հայ երիտասարդները հակամարտությունների կարգավորման ու միջմշակութային երկխոսության զարգացման գործում:



ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ ԵԽ ներգրավածությունն ու դերակատարությունը տարածաշրջանային երիտասարդական երկխոսության խթանման գործում պետք է մեկ աստիճան բարձրանա եւ, եթե լինեն նման ծրագրեր, կառավարությունը կաջակցի դրանց:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---