Երեւանը գերբեռնված է երթուղային տաքսիներով

PanARMENIAN.Net - Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ կա էլեկտրաէներգիայի ավելցուկ, եւ այն պետք է ուղղվի տրանսպորտային երթեւեկության բեռնաթափմանը: Երեւանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, միության աշխատակիցները տարիներ շարունակ դիտարկումներ են անցկացնում այդ ոլորտում: «Արդյունքները վկայում են, որ Երեւանի ուղեւորափոխադրումների 80 տոկոսն իրականացվում է երթուղային տաքսիներով եւ միայն 12 տոկոսը` այլ տրանսպորտով»,-ասել է նա:



Նա նշել է նաեւ, որ «մեր քաղաքացիներն իրավունք ունեն օգտվել տրանսպորտի այլ միջոցներից»: Սակայն, գաղտնիք չէ, որ տրամվայները վերացվեցին , իսկ ավտոբուսների քանակը սահմանափակ է:



Այս առնչությամբ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը հավելել է, որ քաղաքապետարանը չի կարող փոխել բնակչության մտածելակերպը եւ ստիպել քաղաքացիներին օգտվել ավտոբուսներից եւ տրոլեբուսներից: Նա ասել է նաեւ, որ քաղաքապետարանը մշակում է տրանսպորտային երթուղիների նոր ծրագիր, որի համար շուրջ 800 ավտոբուս է հարկավոր:



Կ.Հակոբյանը հաղորդել է, որ այնքան էլ հեշտ չէ ավոտբուսներ ներկրել, վերջերս ներկրվել է 380 ավոտբուս, որից շահագործվում է 280 միավորը: Ինչ վերաբերում է տրոլեբուսներին, ապա այսօրվա դրությամբ Երեւանում դրանք 100-ն են, վերջերս քաղաքապետարանը ներմուծել է շուրջ 38 միավոր, «սակայն դրանք կիսադատարկ են աշխատում»:



Ըստ նրա, հսկայական ծախսեր են հարկավոր մետրոպոլիտենի աշխատանքի համար, ինչը թույլ չի տալիս ընդլայնել նրա ցանցը: «Եվ Աջափնյակի նոր կայարանի շինարարությունը դեռ հատյնի չի թե երբ կարող է սկսվել»,-ասել է նա:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---