«Աշխատանքային հմտություններ» նախագծի հաղթողները կներկայացնեն Հայաստանը Բելգրադում կայանալիք միջազգային մրցույթի եզրափակչում

PanARMENIAN.Net - Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մոտ նորարարական գաղափարների խթանմանն ուղղված նախագիծը իրականացվեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից` «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ:



Երեւանում կայացած մամլո ասուլիսում Բրիտանական խորհրդի աշխատակից, «Աշխատանքային հմտություններ» նախագծի ղեկավար Նարեկ Թովմասյանը պատմեց մրցույթի փուլերի մասին: ՀՀ կրթության ու գիտության տարրական եւ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Արտակ Աղբալյանը հույս հայտնեց որ «Աշխատանքային հմտություններ» մրցույթը ամենամյա կդառնա:



«ԱրմենՏել» ՓԲԸ-ի վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Կապիտոնովը կարեւորել է նման ծրագրերը ոչ միայն երիտասարդ մասնակիցների, այլ նաեւ մեծահասակների համար:



Միջոցառման պաշտոնական մասն ամփոփեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը` հայտարարելով մրցույթի եզրափակիչ հասած վեց մասնակիցների անունները: Նրանց թվում էին Անի Վանյանը Երեւանի պետական հումանիտար ուսումնարանից եւ Լեւոն Մադաթյանը Երեւանի ինֆորմատիկայի պետական ուսումնարանից: 2010թ. նրանք կմեկնեն Բելգրադ, որտեղ կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցույքի եզրափակչում, ինչպես նաեւ ստաժավորում կանցնեն Beeline-ում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---