Ռալֆ Յիրիկյան. «VivaCell-MTC-ը գործ է, որն առաքելություն ունի»

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին VivaCell-MTC-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «VivaCell-MTC-ը գործ է, որն առաքելություն ունի» վերնագրով դասախոսությամբ ելույթ ունեցավ Արմավիր քաղաքի համալսարանի ուսանողների առջեւ: Նա ներկայացրեց հաջողության տանող ճիշտ ուղու մասին իր տեսակետները:



«Այն ընկերությունը, որը հետապնդում է միայն հարստանալու նպատակ, կարող է ունենալ ժամանակավոր հաջողություն: Բայց աշխատանքի արդյունավետությունը ապահովելու համար անհրաժեշտ է առաջնորդվել փոխադարձ հարգանքի սկզբունքով, հոգատարություն ցուցաբերել հասարակության բոլոր շերտերի հանդեպ եւ մշտապես ավելացնել գիտելիքները` ընթանալով ժամանակին համաքայլ: Ընկերությունը, որը զինվում է այսպիսի մոտեցմամբ, կարող է վստահ լինել իր հաջողությանը», - հայտարարել է Ռալֆ Յիրիկյանը, հաղորդում է VivaCell-MTC ընկերության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---