«ԱրմենԹելը» օգնում է Ամասիա գյուղի բարեկարգմանը

PanARMENIAN.Net - «ԱրմենԹել» ընկերությունը կհանձնի Ամասիայի (Շիրակի մարզ) սեփականությանը երկհարկանի շենք մոտ 750 ք. մ. մակերեսով, նրան հարող հողամասով: Շենքում կգործի մանկապարտեզ եւ Մշակույթի տուն:



Ամասիայի միակ մանկապարտեզը քանդվել է 1988 թ-նի երկրաշարժի ժամանակ:



«Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը կօգնի գյուղի մշակութային եւ սոցիալական բարելավմանը եւ կօգնի Ամասիայի բնակիչներին ավելի վստահ նայել վաղվա օրվան», - նշել է «ԱրմենԹելը» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---