Հայաստանում տեղի է ոինեցել «Հայաստանի Ֆլորա եւ ֆաունա» շարքի նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին ՀայաստանիԱզգայինպատկերասրահի Միջնադարյան որմնանկարների դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» շարքի շրջանակներում թողարկված Գ. Յակուլովի եւ Ս. Առաքելյանի 125-ամյակին նվիրված, ինպես նաեւ «Հայաստանի Ֆլորա եւ ֆաունա» շարքի շրջանակներում թողարկված երկուական նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «Հայփոստի» մամլո ծառայությունը:



Արարողությանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնկատար Արման Խաչատուրյանը եւ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության ղեկավար կազմը, Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսաելյանը:



Նամականիշի անվանագներն են` Գ. Յակուլով եւ Ս. Առաքելյան ` 200 դրամ, ֆլորա եւ ֆաունա` 120 դրամ եւ 160 դրամ, տպաքանակը` 40 000 յուրաքանչյուր նամականիշ: Ֆլորա եւ ֆաունա նամականիշերի դիզայներն է Ալբերտ Քեչյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---