ՀՀ նախագահը բուհերի ղեկավարների հետ քննարկել է կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացը

PanARMENIAN.Net - Բուհական համակարգումիրականացվողբարեփոխումների ընթացքնու հետագա քայլերնեն քննարկվել ՆախագահՍերժ Սարգսյանիեւ պետական բուհերիռեկտորների այսօրկայացած հանդիպման ժամանակ:



Նախագահ Սարգսյանը նշել է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Կարեւորելով կրթության որակի բարձրացումը` նա ընդգծել է. «Ձեր, Ձեր ղեկավարած բուհերի գործունեությամբ է պայմանավորված, թե վաղը մենք ինչ մասնագետներ ենք ունենալու, ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան»:



Խոսելով բուհական կրթությանհիմնական խնդիրների ու անելիքների մասին, ռեկտորները պետության ղեկավարին են ներկայացրել կրթության որակի բարձրացման, կառավարման համակարգի կատարելագործման եւ ժամանակակից պահանջներին դրա համապատասխանեցման ուղղությամբ ընթացող աշխատանքները: Մասնավորապես, խոսվել է Հայաստանի` Բոլոնիայի գործընթացին միանալու, կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրման ընթացքում ի հայտ եկած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին:

Քննարկվել են նաեւ բուհերի կազմակերպաիրավական կարգավիճակի, մասնավոր բուհերի գործունեության, օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի զարգացման հիմնական գերակայություններից բխող քայլերի իրականացման ներկա ընթացքը:



Սերժ Սարգսյանըհետաքրքրվելէնաեւ ուսուցմաննորտեխնոլոգիաների կիրառման, ուսումնական լաբորատորիաների արդիականացման գործընթացով: Նա նշել է, որ անհրաժեշտ է համապարփակ մոտեցում ցուցաբերել ուսանողներին մասնագիտական նոր, ժամանակակից տեխնիկական բազայով ապահովելու հարցում եւ ուշադրություն է հրավիրել այս խնդրի հնարավորինս արագ լուծմանը:



Նախագահ Սարգսյանը նաեւ ասել է, որ ռեկտորներից ակնկալում է դինամիկ, նախաձեռնողական եւ նպատակաուղղված աշխատանք` բուհական բարեփոխումներն արդյունավետ առաջ տանելու համար:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---