World Vision Armenia-ի աշխատակիցները դեռահաս հանցագործների համար ծրագիր են պատրաստել22 դեկտեմբերի 2009 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Հայաստանում մանկական հանցավորության ոլորտում մարտահրավերներին ու բարեփոխումներին նվիրված կլոր սեղանի ժամանակ World Vision Armenia-ի ներկայացուցիչները պատմեցին երկամյա ծրագրի մասին, որը սկսվել է 2009թ. հոկտեմբերին: Շահերի պաշտպանության գծով World Vision-ի փորձագետ Տաթեւիկ Դավթյանն իր ելույթում նշեց, որ ծրագիրը երկու նպատակ է հետապնդում` պրոֆիլակտիկ միջոցների ցանցի ընդլայնում եւ դրանց որակի բարելավում, ինչպես նաեւ անչափահաս հանցագործների նկատմամբ արդարադատության համակարգի ոլորտում աջակցություն բարեփոխումներին: Կլոր սեղանը, նրա խոսքով, պետք է օգնի այդ ոլորտում շահագրգռված եւ գործադրված բոլոր կառույցների միավորմանը: Կլոր սեղանին ներկա էին ՀՀ կառավարության, Ոստիկանության, Հայաստանի մարզային կենտրոնների ու միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի շրջանակներում ծրագրվում է անչափահաս հանցագործների համար վերականգնողական կենտրոնների ստեղծում, դեռահաս իրավախախտների հետ աշխատանքի համար մասնագետների (քննիչների ու դատավորների) պատրաստում, համատեղ աշխատանք հասարակական կազմակերպությունների հետ: Ծրագրի ղեկավարներն առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին Վարդաշենի դպրոցին, որը հակասոցիալական վարքով երեխաների հետ աշխատանքի մեծ փորձ ունի: Նրանք ընդգծեցին Հայաստանի բոլոր մարզերում նման կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այդ երեծաների համար պատժի այլընտրանքային մեթոդի ստեղծման կարեւորությունը: Որպես պրոֆիլակտիկ միջոց կլոր սեղանի կազմակերպիչները հատուկ դեր տվեցին դպրոցների ու սոցաշխատողների աշխատանքին: Երեխաների պաշտպանության գծով World Vision կազմակերպության փորձագետ Հասմիկ Ղուկասյանն ընդգծեց, որ կազմակերպության զանազան ծրագրերի շրջանակներում 27 դատավորներ վերապատրաստում են անցել անչափահաս հանցագործների գործերը վարելու համար, սակայն դա եզակի դեպք է, որը շարունակություն է պահանջում: Կլոր սեղանի կազմակերպիչներն ընդգծեցին, որ ծրագիրը ֆինանսավորում է պահանջում եւ դա հարցի ամենացավոտ կողմերից մեկն է, սակայն իրենց բոլոր ծրագրերի կատարման համար միջոցներ գտնելու հույս են հայտնել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |