2009-ից Հայաստանի Կրթության նախարարությունը սկսել է պատրաստվել 2011թ. կրթական ճգնաժամին22 դեկտեմբերի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - «2009-ից մենք սկսել էինք պատրաստվել 2011թ. կրթական ճգնաժամին: Քանի որ մենք գրեթե շրջանավարտ չենք ունենալու 2011-ին, բուհերում զանազան ամբիոնների պահպանման խնդիր կառաջանա»,- դեկտեմբերի 22-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, 2012-ին ավելի շատ շրջանավարտներ են լինելու, եւ համապատասխանաբար բուհերում տեղերի քանակի առաջացման անհրաժեշտություն առաջ կգա: «Բուհերը պետք է տնտեսման սկզբունքով աշխատեն այդ ուղղությամբ եւ 2012-ին կարողանան շրջանավարտների մեծ հոսք ընդունել: Մենք բոլորս պետք է հաղորդակցվելով գործենք եւ պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել անցումային շրջանը կրթության ոլորտում բարեփոխումների վերջնական ընդունման ու իրականացման համար»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց նաեւ, որ պետական ատեստացիայի համակարգում պետք է հսկողության ավելի խիստ մեխանիզմ գործի եւ ծնողներին կոչ արեց չհավատալ այն խոստումներին, որ իրենց երեխաներն անօրինական կերպով անցնելով բարձր դասարան ժամանակից շուտ կավարտեն դպրոցը: «Դա անօրինական է եւ անհնար է: Մենք նման 3 դեպք ենք հայտնաբերել ու կանխել»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |