ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունը «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենասաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Անուշավանի Գալոյանին

PanARMENIAN.Net - Գիտության եւ կրթության ոլորտում ներդրած ավանդի համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նախարարության բարձրագույն` «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բիոքիմիայի ինստիտուտի

գիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենասաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Անուշավանի Գալոյանին:



Հանձնելով բարձրագույն պարգեւը` նախարարը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է հուշամեդալ հանձնել միջազգային հեղինակություն վայելող, մասնագիտական եւ գիտականշրջանակներում հարգված եւ Հայաստանի վարկանիշը որպես գիտության օջախ բարձր պահող նման հռչակավոր գիտնականին»: Ակադեմիկոսի 80-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը բիոքիմիայի զարգացման համար կարեւոր իրադարձություն էր թե Հայաստանում, թե տարածաշրջանում: Ակադեմիկոսը, շնորհակալություն հայտնելով պարգեւի համար, նշեց. «Իմ գիտական գործունեության ընթացքում ես շատ պարգեւների եմ արժանացել, բայց սա առանձնահատուկ է. ինձ համար խիստ արժեքավոր, բայց միեւնույն ժամանակ պարտավորեցնող է հարազատ երկրի գնահատականը: Իմ գիտական գործունեության կար-որ արդյունքը ես համարում եմ բազում երիտասարդ կադրերի ներգրավվածությունը գիտության մեջ»:



Գիտության եւ կրթության ոլորտում ներդրած ավանդի համար - ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգ-ով` «Ոսկե հուշամեդալով», այսօր պարգ-ատրվեց նա- Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի

ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Կառլենի Միրզախանյանը: «Այս պարգեւը Ձեր կատարած մեծ աշխատանքի մեր համեստ գնահատականն է: Պարոն Միրզախանյանը մեր քաղաքական, հասարակական, ինտելեկտուալ խավի այն կարկառուն ներկայացուցիչներից է, ով 90-ականներից առ այսօր մեր պետության զարգացման մեջ իր ներդրումն ունի, մարդ ով իր քաղաքական եւ հասարակական գործունեությունը մեկտեղել է մի շատ շնորհակալ գործով` մանկավարժական աշխատանքով», - հանձնելով պարգ-ը` նշեց նախարարը եւ հավելեց, որ նաեւ կուլտուրայի ֆակուլտետի - անձամբ Ռ. Միրզախանյանի ջանքերի շնորհիվ է մանկավարժական համալսարանը դասվում Հայաստանի մշակութային բուհերի շարքին: «Ստանալով այս մեծ պարգեւը` ես իմաստային առումով այն վերագրում եմ նաեւ ընտանիքիս, քանզի իմ ամբողջ ընտանիքը կապված է բարձրագույն դպրոցի հետ: Կրթական համակարգի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է»,-շնորհակալություն հայտնելով պարգ-ի համար` նշեց պարոն Միրզախանյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---